«Ինտեր»-ի գլխավոր գործադիր տնօրեն . «Հենրիխ Մխիթարյանի հետ գործարքները կայացած է»

Ժամեր առաջ Միլանի «Ինտեր»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան հաստատել է , որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մարզական կարիերան կշարունակի միլանյան գրանտում:

«Կարող եմ հաստատել՝ մենք ձեռք ենք բերել Անդրե Օնանային ու Հենրիխ Մխիթարյանին: Գործարքները կայացած են»,- ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ ասել է միլանյան ակումբի տնօրենը:

Մխիթարյանն առաջիկա օրերին կժամանի Միլան, բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի թիմի հետ, իսկ Օնանան արդեն Միլանում է, վերջինս բուժզննումն անցել էր հունվարին:

Մարոտան հաստատել է նաև, որ ակումբը բանակցություններ է վարում Լուկակուի և Դիբալայի ձեռքբերման վերաբերյալ:

Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայ»-ում ավարտվում է հունիսի 30-ին:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս