ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի Ռուսաստանի Դաշնության միջուկային սպա-ռնալիքին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ռազ-մաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ինգո Գերհարցը՝ ելույթ ունենալով Կիլում ընթացող Միջազգային ռազ-մածովային ուժերի սիմպոզիումումը։
«Վստահելի զսպող միջոցի համար մեզ անհրաժեշտ են և՛ միջոցներ, և՛ քաղաքական կամք՝ անհրաժեշտության դեպքում նաև միջուկային զսպող միջոց ստեղծելու համար», — ասել է գեներալը:
Գերմաական հայտնի հրատարակության համաձայն՝ ավելի հասկանալի լեզվով Գերհարցը նկատի ուներ հետեւյալը՝ անհրաժեշտության դեպքում ՆԱՏՕ-ի երկրները պետք է պատրաստ լինեն միջուկային զ-ենք կիրառել, եթե դա անի նախ Ռուսաստանը։
Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի ներխ-ուժման հավանականությունը՝ գեներալն ասել է. «Պուտին, հեռու մնա մեզանից»։
Գերմանիայի ռազ-մաօդային ուժերի հրամանատարն ընդգծել է, որ «մինչև 2030 թվականը եվրոպացիները Բալթիկ ծովի տարածաշրջանում կունենան ավելի քան 600 ժամանակակից կոր-ծանիչ։ Հետո կան ամերիկյան ինքնաթիռներ»։