Տիխանովսկայան ԱՄՆ-ին խնդրել է հասնել Լուկաշենկոյի միջազգային մեկու սացմանը

Բելառուսի ընդդ իմության առաջնորդ, Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ԱՄՆ-ին խնդրել է պատ ժամիջոցներ կիրառել Բելառուսի պետական ձեռնարկությունների, իրավական համակարգի և օլիգարխների դեմ, կոչ է արել Վաշինգտոնին օգտագործել իր դիվանագիտությունը Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյին միջազգային մակա րդակով մեկուսացնելու համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք ԱՄՆ-ին կոչ ենք անում պատ ժամիջոցներ կիրառել պետական ձեռնարկությունների, իրավական համակարգի ու օլիգարխների դեմ: Պատժամիջոցներն ամենաարդյունավետ միջոցներից մեկն են»,-ասել է Տիխանովսկայան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջազգային կոմիտեում կայացած լսումների ժամանակ:

Միջոցառումն անցկացվել է առցանց: Տիխանովսկայան նաև կոչ է արել ԱՄՆ-ին օգտագործել իր դիվանագիտական կարողությունները Լուկաշենկոյի միջազգային մեկուսացմանը հասնելու համար: «Մենք ԱՄՆ-ին հորդորում ենք օգտագործել իր դիվան ագիտությունը Լուկաշենկոյին մեկուսացնելու համար` զսպելով միջազգային պայմանագրերը Լուկաշենկոյի ռեժիմի և այլ երկրների միջև»,-ասել է նա:

Տիխանովսկայան կոչ է արել նաև մեկուսացնել Բելառուսի իշխանություններին «քաղաքականապես և տնտեսապես»:

armedia.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս