Ինչպե՞ս է խաղաղությունը լինելու այս պայմաններում. ՄԻՊ-ը ներկայացրել է Ալիևի ելույթի մի հատվածի թարգմանությունը

Սրանք հատվածներ են Ադրբեջանի նախագահի «Նոր Ադրբեջան» կուսակցության 2021թ. մարտի 5-ի 7-րդ համագումարի ելույթից:

Այս ելույթը ստիպում է ուղղակի հարց տալ՝ ո՞վ է իրականում ֆաշիզմի լեզվով խոսում, ու ինչպե՞ս է խաղաղությունը լինելու այս պայմաններում, երբ երկրի նախագահն է հպարտությամբ ընդգծում, որ Հայաստանի ու նրա բնակչության նկատմամբ ատ ելությամբ է լցված մի ողջ սերունդ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով ելույթի հատվածը թարգմանաբար: Այն ներկայացնում ենք ստ որեւ.

«Երիտասարդ սերունդը մեծացել է (…) թշնամու հանդեպ ատ ելության զգացումով և հենց այդ երիտասարդ սերունդն է մեր հողերը ազատագրել օկու պանտներից»։

«Հիմա Հայաստանը մեկուսացված վիճակում է, իսկ մենք մեր հարևանների հետ շատ արդյունավետ բարեկամական, ջերմ հարաբերություններ ենք կառուցել, և դա էլ էր պատրաստություն։ Ես ուզում եմ բացահայտ ասել՝ եթե այս ոլորտում աշխատանքներ չտարվեին, Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կարող էին դժվ արություններ առաջանալ։ Իսկ Հայաստանը ինքն իրեն մեկուսացրեց։ Այսինքն՝ մենք նրանց մեկուսացրինք տարածաշրջանային բոլոր նախագծերից, նավթագազային ծրագրերից, մենք կոր ծանել ենք նրանց տնտեսությունը և հպ րտությամբ կարող ենք ասել այդ մասին։ Ցանկացած անկախ տնտեսական փորձագետ կարող է ասել, որ դրա հիմնական գործոնը մենք ենք։ Մենք Հայաստանը դարձրինք անորոշ, անկայուն և ապագա չունեցող մի երկիր։ Այնտեղ առաջացան դեմո գրաֆիկ խնդ իրներ, ինչը հանգեցրեց տնտեսական շուկայի սահմ անափակմանը»։

«Հիմա Հայաստանը փորձում է խոչ ընդոտել Զանգեզուրի միջանցքի գործարկմանը, բայց չեն հաջողելու։ Մենք հասնելու ենք մեր բոլոր նպատակներին այնպես, ինչպես նրանց վռն դել ենք մեր հողերից»։

armtimes.com

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս