ԱՄՆ-ում հետընտրական կրքերը չեն հանդարտվում

Երեկ ամբողջ օրն անհանգիստ է եղել Վաշինգտոնում: Օրվա առաջին կեսին ցույցեր են անցկացրել նախագահ Թրամփի կողմնակիցները, երկրորդ կեսին՝ աջ ծայրահեղականները: Ոստիկանները արգելափակել են երկու կողմերի մասնակիցների տեղաշարժը, ինչի արդյունքում բախումներ չեն եղել:

Միացյալ Նահանգների գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը հրահանգել է դադարեցնել Ջորջիայում ընտրության քվեների ձեռքով վերահաշվարկը, մինչև ընտրական հանձնաժողովները կսկսեն ստուգել փոստով ուղարկվածների ստորագրությունները:

Մի շարք լրատվամիջոցների հաշվարկների համաձայն՝ ԱՄՆ դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջոզեֆ Բայդենը Ջորջիայում 16 ընտրիչով ուրբաթ առաջ է անցել իր մրցակցից: Մինչդեռ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները 28 տարի այդ նահանգում չէին կարողանում հաղթել:

Նախկին փոխնախագահն ունի 49,5% ձայն, իսկ նրա մրցակիցը՝ Թրամփը, 49,2%: Սա նշանակում է, որ Բայդենը հաղթել է այն նահանգում, որտեղ Թրամփը հաղթել էր չորս տարի առաջ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս