«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը քաղաքացիներին կրկին հիշեցնում է երկաթուղում անվտшնգության կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին:«Սա խաղերի, ծաղրերի կամ կատակների վայր չէ, դրանք իրական վտшնգ են ներկայացնում ուղևորների կյանքի և առողջության, գնացքների անվտшնգության համար:
Ցավոք, ոչ բոլորն են դա հասկանում: Օրինակ, երեկ դեռահասները կո տրեցին Ալմաստ-Շորժա գնացքի ապակիները: Այդ պահին գնացքը՝ ուղևորներով լի, մեկնում էր Երևանից: Բարեբախտաբար, ոչ ոք չի տու ժել:
Նույն պատանիները ձողեր են խփել գծերի վրա, ինչը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել՝ ընդհուպ գնացքների վթшրներ և ուղևորների առողջության վնшսներ:
Երկաթուղու աշխատողների զգոնության շնորհիվ այս անգամ հնարավոր եղավ խուսшփել վտшնգшվոր հետևանքներից: Այնուամենայնիվ, կատակի և խուլիգանության՝ նույնիսկ հшնցшգործության, միջև սահմանն այս պարագայում շատ նուրբ է և այն հեշտ է հատել:
Հարավկովկասյան երկաթուղին կշարունակի աշխատել իշխանությունների և երկաթուղու հարևանությամբ գտնվող դպրոցների հետ, բացատրել նման «կատակների» վտшնգը: Այնուամենայնիվ, մենք հորդորում ենք ծնողներին հետևել իրենց երեխաներին, ովքեր հաճախ խաղում են երկաթուղու մոտակայքում, քանի որ դպրոցի և երկաթուղու աշխատողները միշտ չէ, որ կկարողանան վերահսկել կամ ազդել նրանց վարքի վրա»,- ասված է ՀԿԵ-ի տարածած հաղորդագրությունում:
Հայաստանի Հանրային Ռադիո