Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների սերտացման հնարավոր հետեւանքները

Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունները, տարիներ տեւած լարվшծությունից հետո, ցույց են տալիս սերտացման նշաններ: Ինչպես վերլուծաբաններն են ասում, դրա պատճառներից մեկը տնտեսական պահանջն է, մյուսը` ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Ջո Բայդընի ընտրվելու փաստը:

Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի ղեկավարների միջեւ ջերմ խոսքերով լեցուն հայտարարություններին նախորդել էին երկու կողմերի արտգործնախարարների նման հայտարարությունները, երբ նրանք հանդիպում էին ունեցել Նիգերում` Իսլամական համագործակցություն կազմակերպության շրջանակներում անցկացված միջոցառման ժամանակ:

Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի միջեւ ամուր գործընկերությունը շահավետ կլինի ոչ միայն մեր երկու երկրների, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանի համար ,հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն:

Հիշենք, որ Էրդողանն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ Բին Սալմանը մինչ այդ հաճախ էին հանդես գալիս միմյանց մեղшդրող հայտարարություններով, ինչը փորձագետները համարում էին տարածաշրջանային առաջնորդի դերը ստանձնելու պայքարի արդյունք:

Ինչպես թուրք փորձագետ Հուսեին Բաղչին է ասում, Մոհամեդ Բին Սալմանը փորձում է դառնալ արաբական աշխարհի առաջնորդը: Նրա խոսքերով, Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի մոտ դաշնակիցն է, եւ Դոնալդ Թրամփը այս երկրին տվել է առանց որեւէ նախապայմանի, ազատ գործելու արտոնագիր: ‘’Թուրքիան եւս փորձել է դառնալ արաբական եւ իսլամական աշխարհի առաջնորդը, մի բան, ինչն արժանացել է Սաուդյան Արաբիայի ընդդիմությանը’’, ասում է Բաղչին:

Հիմա շատերն են ասում, որ երկու այս երկրների միջեւ երկկողմ մրցակցությունն է դարձել Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում հակшմшրտությունների սրմшն պատճառ:

Քաթարում Թուրքիայի նախկին դեսպան Միթհաթ Ռենդեն կարծում է, որ Թուրքիա-Սաուդյան Արաբիա հաշտության շարժիչ ուժը Ջո Բայդընի ժամանումն է: ‘’Սաուդյան Արաբիան պետք է պատրաստ լինի Բայդընի վարչակազմի կողմից այլ մոտեցման’’, ասում է նա եւ ավելացնում, որ թուրքերն ու սաուդցիներն այժմ ըմբռնում են, որ միմյանց միջեւ ճգնաժամը չի բխում եւ ոչ մի կողմի շահերից:

Այդ հարաբերությունների սերտացման մյուս պատճառը տնտեսական գործոնն է: Թուրքիան այս պահին ապրում է տնտեսական սարսшփաելի պայմանների մեջ, իսկ Սաուդյան Արաբիան միշտ է եղել Թուրքիայի շնչառական օրգանը’’, ասում է Բաղչին: Ասենք, որ Ռիյադը թուրքական ապրանքների վրա ոչ պաշտոնական եղանակով սահմանել է բեռնшրգելք, ինչի արդյունքում դեպի այս երկիր թուրքական ապրանքների արտահանումները կրճատվել են 16 տոկոսով, ինչը կազմում է 2.23 միլիարդ դոլար:

Անկարան այժմ սկսում է մեղմել սաուդցի լրագրող Ջամալ Քաշոգիի սպшնությшն հարցով Սաուդյան Արաբիայի դեմ իր նախկին հռետորաբшնությունը: Հիշենք, թե 2018 թվականին ինչ խոսքերով էր Էրդողանը հանդես գալիս ընդդեմ Սաուդյան Արաբիայի վարչակարգի: Սակայն այսօր ընթացող դատավարության մասին Թուրքիայում գրեթե ոչինչ չեն ասում, որպեսզի ուշադրությունն աստիճանաբար շեղվի այդ հարցի վրայից:

Ինչ վերաբերում է Մահմեդական եղբայրություն կազմակերպության նկատմամբ Անկարայի աջակցությանը, պետք է ասել, որ Թուրքիա-Սաուդյան Արաբիա կապերը նորացնելու ճանապարհին այն դեռեւս մնում է մի մեծ խոչ ընդոտ:

Թուրքիան աջակցում էր Արաբական գարուն շարժմանն այն դեպքում, երբ Սաուդյան Արաբիան դեմ էր այդ շարժմանը: Այդ տարիներին Եգիպտոսի ու Պարսից ծոցի այլ թագավորությունների հետ միասին Սաուդյան Արաբիան այդ շարժումը համարում էր իր դեմ սպшռնшլիք: Այսօր էլ Ռիյադը Մահմեդական եղբայրություն կազմակերպությունը համարում է ահшբեկչկшն միավորում, ինչը Անկարան լիովին մերժում է:

Ինչպես Օքսֆորդի համալսարանի դասախոսներից Էմրե Չալիշխանն է ասում, ինքը չի կարծում, որ Էրդողանը մոտ ապագայում պատրաստ է այդ կազմակերպության հետ խզել կապերը, քանի որ այդ աջակցությունը ուղղակի կապ ունի Լիբիայում, Սիրիայում եւ Քաթարում Թուրքիայի վարած քաղաքականության հետ:

Պատմությունն ու իրատեսությունը կողմերի հաշտեցման գործում կարող են դառնալ վճռական գործոններ, ասում են վերլուծաբանները:

Չպետք է մոռանալ, որ երկու այս երկրները շատ լավ հարաբերություններ են ունեցել մինչեւ Արաբական գարունը: Այժմ, ասում են թուրք վերլուածաբանները, նրանք պետք է մտածեն միմյանց միջեւ տարաձայնությունները լիովին հարթելու մասին:

Իսկ թե սրանից ինչ եզրակացություն կարող են անել, կամ ինչ կարող են սպասել լայն տարածաշրջանի քաղաքական փորձագետներն ու առաջնորդները, պետք է ասեն իրենք` այդ երկրների փորձագետներն ու նրանց պետք է լսեն այդ առաջնորդները:

Մի բան, ինչը չափազանց կարեւոր է հատկապես հակամարտությունների մեջ գտնվող երկրների համար:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս