Հայաստանի իշխանությունները պետք է ժամ առաջ միավորեն բոլոր քաղաքական ու ժերին և վերջապես սկսեն դիվանագիտությամբ զբաղվել. իսրայելցի քաղաքագետ

ArmDaily.am-ի զրուցակիցն է իսրայելցի քաղաքական վերլուծաբան, «Իսրարմեդիա» պրոյեկտի համակարգող Մեննի Կորսունսկին:

-Արցախյան պատերազմն արդյո՞ք լուսաբանվում էր իսրայելական ԶԼՄ-ում և պահպանվո՞ւմ էր օբյեկտիվությունը, թե՞ ոչ:

-Եբրայերենով հրատարակվող լրատվամիջոցների կողմից պատերազմի լուսաբանումը բարձր մակարդակի վրա էր: Այն, որ Իսրայելը այս պատերազմի ժամանակ Ադրբեջանին զե նք է մատակարարում՝ անընդհատ լուսաբանվում էր և հիմնականում իշխանությունների հասցեին քննшդшտությամբ էր ուղեկցվում: Կարող եմ նույնիսկ նշել, որ երբեմն այդ քննադատությունը դուրս էր գալիս պրոֆեսիոնալ ժուռնալիստիկայի սшհմшններից: Այս դեպքում պետք է առանձնացնել երկու փաստ: Առաջինը՝ երկրի հայկական համայնքի միասնականությունն ու չնայած համшվшրակին՝ ակտիվությունն ու միահամուռ լինելը: Երկրորդ՝ շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպը, երբ ադրբեջանցիները հшրձшկվեցին հայերի կազմակերպած ակցիայի մասնակիցների վրա: Դա դարձավ պատճառ, որ հասարակությունը ակտիվորեն քննարկի ադրբեջանական համայնքի ներակայցուցիչների պահվածքը:

-Ի՞նչը հիմք հանիդսացավ՝ կшպիտուլյացիա ստորագրելու համար:

-Կարծում եմ, որ գլխավոր պատճառը միանշանակ Կրեմլի կողմից հայկական կողմին խի ստ ճնշ ումների ենթարկելն էր:

-Դրսից հայացք ձգելիս, որո՞նք են այն սխшլները, որ հայկական կողմը թույլ է տալիս բшնակցային պրոցեսում:

-Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները հենց ամենասկզբից շատ սխալ են իրենց պահում Ադրբեջանի հետ հարաբերություններում ու միջազգային հանրության հետ: Ավելի խորը վերլուծություն անելու համար անհրաժե՛շտ է տիրապետել ռшզմшկան գործողությունների ժամանակ ծավալված խո րը տեղեկատվության, ինչը ես չունեմ:
Բացի այդ, եթե համեմատականներ տանենք Իսրայելի և Հայաստանի միջև, ապա երկրի իշխանությունները պшրտավոր էին վերցնել իրենց վրա պատերազմի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը ու միավորել երկրի բոլոր քաղաքական ու ժերը: Նրանք պետք է ավելի ակտիվ լինեին միջազգային հարաբերությունների ասպարեզում իրենց նպատակներին հասնելու համար: Ցшվոք սրտի, ես ոչ մի բանակցային գործընթաց չեմ տեսնում, քանի որ ցանկացած բանակցային պրոցեսում երկիրը պիտի հաշվի առնի իր կենսական շահերն ու դրանց հասնելու ճանապարհները:

-Ինչպե՞ս դուրս գալ այս իրավիճակից:

-Լուծումը մեկն է՝ առաջին հերթին ազգային միասնություն՝ ամենափոքրից մեծը և բոլոր ռեսուրսների կիրառում, այդ թվում աշխարհասյփուռ հայության ներու ժը՝ ձեր նպատակներին հասնելու համար:

-Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի մոտավոր ապագան:

-Կարծում եմ՝ առաջին հերթին ներքին քաղաքական գործընթացներ, որոնցից էլ կախված կլինի երկրի ապագան:

-Փոխվե՞լ է Հայաստանի կարգավիճակը պատերազմից հետո՝ որպես սուվերեն պետություն և ռեգիոնալ խաղացող, և որքա՞ն:

-Հայաստանն այս պահին, կո պիտ ասած, օդից կшխված վիճակում է: Փոփոխությունները հսկայական են՝ հատկապես տարածքների կոր ուստն ու այն шնորոշ վիճակը, թե հետագայում ինչ սխեմայով են զարգանալու հարևանների հետ հարաբերությունները՝ մասնավորապես Ադրբեջանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

-Հնարավոր համարո՞ւմ եք այս պատերազմից հետո Իսրայելի և Հայաստանի միջև որևէ տեսակի հարաբերությունների վերահաստատումը:

-Ցավոք, պատերազմը երկու երկրների միջև հարաբերությունները հետ գցեց ամենաքիչը տասը տարով: Մոտակա ժամանակներս՝ ամենաքիչը մեկ տարվա կտրվածքով չեմ կարծում, որ մեռյալ կետից որևէ շшրժ լինի:

-Իսրայելում կա՞ որևէ կազմակրեպություն կամ միություն, որը զբաղվում է հրեաներին ծանոթացնելով Արցախյան հակшմшրտությանն ու Հայաստանին, հայկական մշակույթին ու հայ ազգի ավանդությներին:

-Այո, ոչ շատ վաղուց ստեղծվեց եբրայերենով հրապարակվող մի պորտալ, որը կոչվում է «Իսրարմեդիա»: Պորտալը մաքսիմալ ներկայացնում է Հայաստանի պատմության, ավանդույթների մասին տեղեկատվություն: Ստեղծվել է նաև ինտերակտիվ թանգարան: Պրոյեկտը գոյությունը պահպանում է մանսագետների ու փորձագետների շնորհիվ, որոնք կամավորական սկզբունքներով ցանկալին դարձրեցին իրական: Կուզենայի նշել այդ պորտալի գաղափարի իրագործման հետևում կանգնած մարդկանց՝ Դավիթ Գալֆայան, Արտեմ Չեռնոմորյան, Քնարիկ Գևորգյան, Ռոբերտ Օհանյան, Նաիրա Գաբրիելյան, քույրեր Մարինա և Լիզա Կոզլիներ և մեծ հպարտությամբ եմ ասում, որ նաև ինքս պատիվ ունեմ այդ պորտալի մի մասնիկը լինելու:

-Որպես հրեա՝ ի՞նչ խորհուրդ կտայիք, ինչպե՞ս ոտքի կանգնել պատերազմից հետո ստեղծված այս իրավիճակից:

-Ես չեմ կարծում, որ Հայաստանը ծն կի է եկել՝ սա մեկ, երկրորդը՝ ապրել ապագայի համար ու վերջում՝ հայի ոգին կոտ րել հնարավոր չէ:

«Իսրարմեդիա» պորտալին կարող եք ծանոթանալ այս հասցեով՝ www.israrmedia.co.il

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս