Փայլանը Դինքի մասին․ «Կշարունակենք պայքարը՝ իրագործելու քո երազանքները»

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, ընդ դիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանը Twitter-ում անդրադարձել է պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպшնությшն 14-րդ տարելիցին։

Նա մասնավորապես գրել է․«14 տարի անցաւ Աղբարիկ…Շատ ջшնք թափեցինք, սակայն չկրցանք պատասխանատուութեան ենթարկել անոնք, որոնք «ՍՊԱՆՆԷ՛» ըսին։Այն խաւարը, որ քեզ խլ եց մեզմէ, կը շարունակէ ոճ իր գործել։Բայց մենք կը շարունակենք պայքարիլ՝ իրականութեան վերածելու համար քու երազներդ»։

Հիշեցնենք,որ այսօր Հրանտ Դինքի հիշատակի օրն է..
Հրանտ Դինքը 7 տարեկանում ծնողների հետ Մալաթիայից տեղափոխվել է Ստամբուլ. սովորել է Պեզճյան վարժարանում, այնուհետև՝ Սուրբ Խաչ դպրեվանքում։ Ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության (1978 թվական) և փիլիսոփայության (1987 թվական) ֆակուլտետները։ Զինվորական ծառայությունից հետո աշխատել է որպես լրագրող։ 1996 թ. Ստամբուլում հիմնադրել է «Ակոս» երկլեզու (հայերեն և թուրքերեն) թերթը՝ նպատակ ունենալով ներկայացնել թուրքահայության ծшյրшհեղ մեկnւuшցվшծnւթյnւնը, դառնալ նրա խոսափողն ու իրավունքների պաշտպանը, հաշտարար օղակ լինել հայ և թուրք ժողովուրդների միջև։ Ունի երեք զավակ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս