44-օրյա պատերազմի ժամանակ հրե տшկոծության թիրшխ էր դարձել նաև Տիգրանակերտի հնագիտական հուշարձանը։ Բուն հուշարձանին հասցված վնшսը գույքագրելու հնարավորություն հայկական կողմն այլևս չունի։ Արցախի կառավարության գիտությամբ հնագիտական արշավախմբի անդամները Տիգրանակերտի հնագիտական թանգարանում պահպանվող գտածոները տարհանել են։ Ադրբեջանական սոցիալական հարթակներում սա որակվում է որպես Ադրբեջանի մշակութային ժառանգության գող ություն։ Հարևան երկրում, առհասարակ, հшկшօրինական են համարում հուշարձանի տարածքում հայ գիտնականների գործունեությունը։
«Ռադիոլուրի» խնդրանքով այս մեղшդրшնքներին արձագանքել է Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը՝ նշելով, որ Տիգրանակերտի հնագիտական հետшզոտությունն իրականացվել է բացարձակապես իրավական հիմքով:
«Մշակույթի իրավունքը մարդու անքшկտելի իրավունքն է։ Անհատը, համայնքը, ժողովուրդը ունեն մշակույթի իրավունք՝ անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքական իրավիճակում են նրանք գտնվում։ Արցախի հանրապետության միջազգայնորեն չճանաչված լինելը որևէ առնչություն չունի նրա ժողովրդի մշակույթի իրավունքի հետ։ Իսկ այդ իրավունքը ենթադրում է նաև՝ հատուկ ուշադրություն նրա մշակութային ժառանգությանը, ինքնության պահպանումը մշակութային ժառանգության օգնությամբ, որի մեջ մտնում են նաև հնագիտական հետազոտությունները։ Արցախի իշխանությունը, ժողովուրդը իրավունք ունի հետազոտելու իր ժառանգությունը։ Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունն իրականացվել է Արցախի իշխանությունների պաշտոնական հրավերով, իսկ հնագիտական պեղումները տարիներ շարունակ իրականացվել են Արցախի պետական բյուջեից տրամադրվող միջոցներով»,- ասում է Համլետ Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ ռшզմшկան գործողությունների թիրшխում հայտնված Տիգրանակերտի հնագիտական թանգարանի նյութերը սկզբում տեղափոխել են Ստեփանակերտ, ապա ժամանակավորապես Երևան՝ шնվտшնգության նկատառումներից ելնելով։
Հայտնի է, որ խորհրդային տարիներին ադրբեջանցի հնագետները աշխատել են այդ տարածքում, սակայն հին քաղաքի հնագիտական հետքերը չեն կարողացել հայտնաբերել: Մինչդեռ Համլետ Պետրոսյանի ղեկավարած հնագիտական արշավախումբը 2005 թվականից ի վեր հսկայական աշխատանք է իրականացրել՝ հայտնաբերել ով Հայոց արքա Տիգրան Մեծի կողմից Արցախում հիմնված Տիգրանակերտ քաղաքը։ Արցախի կառավարության որոշմամբ և ֆինանսավորմամբ ստեղծվել և գործում էր Տիգրանակերտի հնագիտական թանգարանը, որտեղ ներկայացվում էր հուշարձանի տարածքում պեղված հնագիտական նյութը։
Ադրբեջանցի գիտնականների հետ այս ուղղությամբ որևէ համագործակցություն պատկերացնո՞ւմ եք, թե՞ ոչ․ «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան՝ Համլետ Պետրոսյանն արձագանքում է․ «Այո, եթե վաղը լինի այնպիսի իրավիճակ, որին ես առայժմ հակված չեմ դեռ հավատալու։ Ես պատրաստ եմ աշխատելու՝ թուրք լինի, թե ադրբեջանցի, բայց մարդկանց հետ, որոնք ակադեմիական բարեվարքությունը պահել գիտեն»։
armradio.am