ՌԴ-ում վերսկսվում է ադրբեջանցի միլիոնատիրոջ կողմից Աբրահամ Ռուսոյի шռևшնգման գործով քննությունը

Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը վերսկսում է 2004 թվականին էստրադային երգիչ Աբրահամ Ռուսոյի առև անգման դեպքի առթիվ հարուցված քրե ական գործի քննությունը:

Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը, նշելով՝ հանցագործության պատվիրատու է համարվում մոսկովյան հանրահայտ «Չերկիզովսկի» շուկայի նախկին սեփականատեր, ադրբեջանցի միլիոնատեր Թելման Իսմայիլովին, իսկ հանցագործությունը կատարել են նրա հարազատը և մերձավոր շրջապատի այլ անձինք:

Նշվում է՝ 2019-ի վերջին դատարանն արդեն դադ արեցրել էր վարույթը՝ հղում կատարելով Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածին, բայց վերաքննիչ ատյանը այն վերադարձրել էր: Այդ ընթացքում ամբաս տանյալներին առաջադրված մեղш դրանքների վաղեմության ժամկետն արդեն լրացել էր, և հիմնական մեղ ադրյալներից մեկը կորոնավիրուսային համ ավարակի պատ ճառով մնացել է Ֆրանսիայում և դատական գործընթացին մասնակցում է տեսակոնֆերանսի ձևաչափով:

Հիշեցնենք՝ Պրեսնենսկի դատարանը պետք է սկսեր վերանայել հայտնի երգչի առև անգման գործը 2020 թվականի ամռանը: Սակայն դատ ավարության մեկնարկից առաջ հիմնական մեղ ադրյալներից մեկը՝ գործարար Զաուր Մարդանովը, բու ժման նպատակով մեկնել էր Ֆրանսիա, որտեղից Մոսկվա վերադառնալ չէր կարողացել՝ տեղական իշխանությունների հայտարարած «լոք դաուն»-ի պատճառով:

Այս առնչությամբ դատարանը որոշել էր անորոշ ժամանակով ընդմիջել դատ ավարությունը՝ հույս դնելով երկու երկրների միջև ավիահ աղորդակցության վերսկսման վրա:

Այնուամենայնիվ, մինչ օրս կորոնավիր ուսային համավարակով պայմանավորված թռիչքների արգ ելքը դեռևս չի հանվել և դրաչեղարկման հեռանկարը շարունակում է անորոշ մնալ:

Ստեղծված ֆորսմաժորային իրավիճակի ֆոնին՝ մեղադրող կողմը և պաշտպանական կողմը համաձայնության են եկել, ըստ որի՝ Մարդանովը դատական նիստերին կմասնակցի առցանց ձևաչափով:

Հետա քննության վարկածով՝ 2004թ․ հունվարին Ռուսոն խաբեությամբ կանչվել էր մոսկովյան «Պրահա» ռեստորան, որտեղ իր կաբինետում Իսմայիլովը ծե ծի է ենթարկել երաժշտին՝ պահ անջելով նրանից չեղարկել բոլոր համերգները և այսուհետ հյուրախաղային գործունեությունը ծավալել միայն իր հետ համաձայնեցնելով։

Դրանից հետո Իզմայիլովի զարմիկը՝ Մարդանովը, և գործարարի վարորդը՝ Գուսակովը, բռնո ւթյամբ Ռուսոյին տարել են միլիոնատիրոջ` Մերձմոսկվայում գտնվող առանձնատուն, որտեղ պահել են երեք օր՝ մինչև երգիչը համաձայնել է կատարել գործարարի բոլոր պայմանները։

Նյութի աղբյուր՝ www.tert.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս