Բաքվից նվերներ՝ գերմանացի պատգամավորներին. «Deutsche welle»-ի անդրադարձը

Բեռլինում Ադրբեջանի դեսպանատանը պատասխանում են քաղաքավարի, բայց վճռ ական՝ ոչ Բունդեսթագի պատգամավորների կաշառքի պատմությունը չեն մեկնաբանում: Ափսոս, չէ որ խոսքը Գերմանիայում վերջին տարիների աղմ կահարույց քաղաքական սկա նդալներից մեկի մասին է, որի հետևանքով իշխող «Քրիստոնեական-դեմոկրատական միություն» կուսակցության մի քանի պատգամավորներ մնացին առանց մանդատի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է գերմանական «Deutsche welle»-ն՝ անդրադառնալով գերմանացի պատգամավորների հետ կապված կոռուպցիոն աղմ կահարույց դեպքին:

Նշվում է, որ «Transparency International»-ի գերմանական բաժնի փորձագետ Նորման Լոկելը (Norman Loeckel) նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները կաշ առել են գերմանացի պատգամավորների՝ փորձելով բարելավել իրենց հեղինակությունը Եվրոպայում, կովկասյան հանրապետությունը «հայտնի է» մարդու իրավունքների խախ տումներով և անկախ լրատվամիջոցների աշխատանքի սահմ անափակումներով:

Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ֆրանկ Շվաբեն (Frank Schwabe) համոզված է, որ ադրբեջանական իշխանության գործողությունները հակ առակ արդյունքն են տվել:

«Ով էլ որ Ադրբեջանում այս գաղափարն առաջ քաշած լինի, այն ձախ ողվեց, որովհետև հիմա պարզ դարձավ այն, որ այդ երկիրը խա խտում է մարդու իրավունքները և ժողովրդավար չէ, կաշառում է այլ երկրների պատգամավորներին, որը լավագույն բնութա գրումը չէ: Ստա ցվում է, որ նրանք ծա խսել եմ մեծ փողեր, բայց հասել են ամ բողջությամբ հակ առակ արդյունքի: Փաստն այն է, որ նրանք միանշանակ զբաղվել են ինչպես Գերմանիայի, այնպես էլ այլ երկրների պատգամավորներին կաշառելով»,-ասել է Ֆրանկ Շվաբեն:

Պարբերականը նշում է, որ այս դեպքով պայմանավորված Անգելա Մերկելի կուսակցությունը կոր ցնում է իր հեղինակությունը: «Deutsche welle»-ն հիշեցնում է, որ սա գերմ անացի պատգամավորների կողմից Ադրբեջանից կաշառք վեր ցնելու հետ կապված առաջին սկա նդալը չէ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս