Ադրբեջանի և Տաջիկստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Էմոմալի Ռահմոնը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Haqqin.az -ը։ Հեռախոսազրույցի ընթացքում երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը, կարևորել փոխգործակցության զարգացման դրական դինամիկան:
Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Աֆղանստանում առկա ռազմաքաղաքական իրավիճակին: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունից ՝ նշելով, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել տաջիկական կողմի նախաձեռնությամբ:
Էմոմալի Ռահմոնը Ադրբեջանի նախագահին մանրամասն տեղեկացրել է Աֆղանստանի՝ Տաջիկստանին սահմանակից նահանգներում տիրող տա գնապալի իրավիճակի մասին, լուրջ անհ անգստություն հայտնել ԱՊՀ հարավային սահմաններում իրավիճակի սրման կապակցությամբ:
Տաջիկստանի նախագահը նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Տաջիկստան ՝ իր համար հարմար պահի: Ադրբեջանի նախագահը ընդունել է հրավերը:
Հաղորդում է «Լրագիր»-ը