Ալիևը խոսել է իր բիզնեսների մասին և Արևմուտքին մեղադրել իր դեմ սկսված «զրպարտության արշավի» մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, մեկնաբանելով «Պանդորայի զեկույց»-ում հրապարակված իր մասին տեղեկությունները, ասել է, որ իր ողջ բիզնեսը փոխանցել է երեխաներին, ովքեր այն շարունակում են եւ ներդրումներ են կատարում արտասահմանում:«Ես նախագահ եմ 18 տարի: Նախկինում ես ձեռներեց էի, զբաղվում էի բիզնեսով: Բոլորը գիտեն իմ կենսագրությունը: Ես հաջողակ ձեռնարկատեր էի: Երբ ես ընտրվեցի նախագահ, ես աղքատ մարդ չէի: Նախագահ դառնալուց հետո ես դադարեցի ուղղակի զբաղվել բիզնեսով և բիզնեսը փոխանցեցի իմ ընտանիքին: Հավանաբար կհասկանաք, որ ի տարբերություն Արևմուտքի այլ մարդկանց, ովքեր իրենց ամբողջ ժառանգությունը թողել են կատուներին և շներին, Իտալիայում և Ադրբեջանում մենք հարգում ենք ընտանեկան արժեքները:

Հետեւաբար, իմ ամբողջ աշխատանքը հանձնեցի երեխաներիս: Նրանք շարունակում են իրենց բիզնեսը», — ասել է Ալիեւը իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում:Նրա խոսքով՝ իր երեխաները հիմնականում ներդրումներ են կատարում Ադրբեջանում: «Նրանք ներդրումներ ունեն նաև Ադրբեջանից դուրս: Նրանց բիզնես գործունեությունը թափանցիկ է և անցնում է միջազգային աուդիտ, և ոչ ոք չի կարող պնդել, որ այստեղ ինչ-որ բան այն չէ», — ասել է նա:Ալիեւը հավելել է, որ չի կարդացել «Պանդորայի զեկույցը»: «Ինձ տեղեկացրին, և, հավանաբար, միայն 5%-ն է այնտեղ ճշմարիտ: Մնացածը սուտ է », — ասել է Ալիևը:

Նա կարծում է, որ այդ հրապարակումը և դրա շուրջ բարձրացված աղ մուկը «հերթական զրպ արտության արշավն» է Ադրբեջանի դեմ և այն կրկին կապել է հայերի ու ԼՂ հակամարտության հետ: «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, իհարկե, Ղարաբաղյան երկրորդ պատերազմում տարած հաղթանակը շատերի համար անակնկալ էր: Նրանց դա դուր չեկավ: Նրանք ցանկանում են Ադրբեջանին տեսնել որպես թույլ, կախված, օկուպացված երկիր, որը միշտ օգնություն է խնդրել հակամարտության լուծման համար: Բայց հիմա, երբ Ադրբեջանը հաղթեց Հայաստանին, Արևմուտքի այն շրջանակները, որոնք սերտորեն կապված են Հայաստանի հետ, կրկին ակտիվացել են: Իրականում մենք գիտեինք, որ Ադրբեջանի դեմ նոր զրպարտչական արշավ է նախատեսվում, և մենք սպասում էինք դրան», — ասել է Ալիևը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս