Տիեզերք մասնագիտացված ֆեյսբուքյան էջը գրում է .
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ… Հայաստանի արբանյակի մասին ՀՐԱՏԱՊ ՈՒ ՇԱՏ ԿԱՐևՈՐ նորություններ ունենք
Ուրեմն, րոպեներ առաջ հանդիպեցինք Satlantis ընկերության հայտարարությանը Urdaneta արբանյակի մասին, որտեղ նշվում էր, թե ով է արբանյակի սեփականատերը
Ինտրիգը մի փոքր պահելով` նշենք, որ Satlantis-ը հենց այն ընկերությունն է, որը ստեղծել է Հայաստանի առաջին արբանյակը, որի արձակման մասին հայտարարվեց մայիսի 26-ին կառավարության նիստի ժամանակ…
Հայտարարությունից հետո քանի որ ոչ մի տեղ չգտնվեց Հայաստանի անունը որպես արբանյակի սեփականատեր (բացի հայկական աղբյուներից), կասկածներ առաջացան արբանյակի մերը լինելու մասին ու լիքը այլ բաներ հաջորդեցին, որոնց մասին այստեղ չենք խոսի
Իսկ հիմա Satlantis-ի հայտարարության մասին… ի՞նչ է ասվում այնտեղ
Բռնվեք… շատ սպասված լուր ենք ասելու… արբանյակն արդեն ամբողջությամբ մեզ է պատկանում
Ուրեմն, Satlantis-ի հայտարարության մեջ նշվում է, որ Երկրի դիտարկման այս համակարգը` ամբողջությամբ, (նույն ինքը` արբանյակը) անցնում է Հայաստանին, իսկ արբանյակի աշխատանքայի անվանումը Urdaneta-ից փոխակերպվում է ArmSat 1-ի
Սրանից կարող ենք եզրակացնել, որ արբանյակի արձակման պահին գործարքն ամբողջությամբ ավարտված չի եղել, ինչպես նաև` արբանյակի` մեր կողմից վարձակալության մասին խոսք լինել չի կարող
Բայց մեկ րոպե… էլի լավ լուր ունենք
Արձակման հաջորդ օրը` մայիսի 26-ին` Երևանի ժամանակով ժամը 03։31-ին արբանյակն առաջին անգամ հաղորդակցության է դուրս եկել ու ըստ տվյալների դրա բոլոր ենթահամակարգերը գտնվում են նորմալ վիճակում
Այսպիսով` Հայաստանը պաշտոնապես դարձավ Տիեզերական երկրների ակումբի անդամ