Իտալացի նախկին պատգամավորը 4 տարվա ազատազրկման է դատшպшրտվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար

Միլանի դատարանը կոռուպցիայի համար չորս տարվա ազատազրկման է դшտшպարտել UDC կուսակցության նախկին անդամ, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում Իտալիայի ներկայացուցիր Լուկա Ջուզեպպե Վոլոնտեին, հաղորդում է Il Fatto Quotidiano— ն:

Նա մեղադրվում է իր դիրքը չшրաշահելու մեջ ՝ ադրբեջանցի երկու քաղաքական գործիչներից կես միլիոն եվրո ստացած կաշառքի դիմաց քվեարկությունն ուղղորդելու և Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցի մեր ժումն ի շահ այդ երկրի կառավարության ապահովելու համար:

Ջուզեպպե Վոլոնտեն իրեն մեղավոր չի ճանաչել և պատրաստվում է բողոքարկել վճիռը:

Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ իտալական բանկը կասկածելի գործարքի մասին զեկույց է հրապարակել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Իտալիայի խորհրդարանը 2008-ի սեպտեմբերից մինչև 2013-ի հունիսը ներկայացնող Վոլոնտեին բրիտանական ընկերություններից կատարված դրամական փոխանցումների մասին, որոնք արվել են Էստոնիայի Danske բանկի և Լիտվայում գործող Baltikums բանկի միջոցով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս