Պատասխանեմ` «ինչու՞ մինչ օրս չենք վերադառնում» հարցին, քանի որ… Մերօրյա հերոս Միքայել Միքայելյանի գրառումը

Միքայել Միքայելյանը գրում է. Պատասխանեմ` «ինչու՞ մինչ օրս չենք վերադառնում» հարցին.
Երևի նկարից պարզ երևում է, թե ինչ ենք անում։ Այո՛, փշ ալար ենք բարձում։ Այն փշ ալարը, որով պետք է գծվի Հայաստանի և Արցախի սահմանը, այն փշ ալարը, որով իմ հայրենիքը կրկին պետք է մաս-նատվի։

Ամեն ձողը բարձելիս (մոտ 1000-ից ավել) մենք հասկանում էինք, որ ամեն մի ձողը մեր ժողովրդի մեղքերից մեկն է, անարդարության ձողերից մեկն է։
Գիտե՞ք, թե ինչ դժվար է հայրենիքդ փշ ալարով առանձնացնելը, այն նույն փշ ալարով, որով Հայաստանը առաձնացված է իր արևմտյան կեսից։

Փ-շալարը տեղադրելիս, ուզում ենք հողի մյուս կողմում կանգնել, որպեսզի վերջին անգամ զգանք մեր հայրենիքի ջերմությունը։ Արդեն պատրաստի փ-շալարին նայում ենք այն աչքերով, որով ամեն օր մեր տան պատուհանից նայում ենք Արարատին։ Եվ այսքանից հետո, ցավով եմ տեսնում այն թու-յնն ու մա-ղձը, որ թափում եք միմյանց վրա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս