ՄԱԿ-ում ՀՀ դեսպան․ Բռն ությունների վերջին դեպքերը հստակ ցույց են տալիս, որ ՄԱԿ-ը կարիք ունի ամրապնդելու իր կարողությունները

Մարտի 14-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանի նախագահ Մհեր Մարգարյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆումզիլե Մլամբո-Նգկուկայի (UN Under-Secretary-General and Executive Director of UN Women Phumzile Mlambo-Ngcuka) հետ միասին մասնակցել է CSW/NY հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված առցանց քննարկմանը, որը վարում էր ԱՄՆ Միչիգան նահանգի օրենսդիրի ներկայացուցիչ Մարի Մանուկյանը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը։

Անդրադառնալով հումանիտար ճգնա ժամերի ազդեցությանը կանանց և աղջիկների վրա` դեսպան Մարգարյանը շեշտել է միջազգային հանրության համախմբված աջակցության կարևորությունը ճգնա ժամերում կանանց և աղջիկների պաշտպանությունը երաշխավորելու հարցում:

«Բնականաբար, անկայուն իրավիճակներում, ինչպիսիք են հակամա րտությունները և հումանիտար ճգնա ժամերը, կանայք և աղջիկները անհա մաչափ զրկա նքների են ենթարկվում և առկա են լինում անարդարությամբ և անհավ ասարությամբ պայմանավորված վտա նգներ, ներառյալ` կարևոր ծառայությունների և կենսական պայմանների հասանելիությունը»,-նշել է Մհեր Մարգարյանը:

Այս համատեքստում Հայաստանի մշտական ներկայացուցիչը հիշատակել է Լեռնային Ղարաբաղում ռազ մական գործողությունների ծա նր հումանիտար հետևանքները, որոնք ավելացրել են հակա մարտությունից տու ժած կանանց և աղջիկների զրկ անքները` մի կողմից համա րավարակի, իսկ մյուս կողմից` պատերազմի պայմաններում:

«Բռնու թյունների վերջին դեպքերը հստակ ցույց են տալիս, որ ՄԱԿ-ը կարիք ունի ամրա պնդելու իր կարողությունները՝ այս մարտա հրավերներին դիմա կայելու, կանխարգելման օրակարգն առաջ տանելու և գենդերային հավասարությանը հասնելու համար», -նշել է ՀՀ մշտական ներկայացուցիչը:

Աշխարհի տարբեր երկրներից բազմաթիվ հետևորդներ ունեցող հասարակական կազմակերպությունների հարյուրավոր ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված միջոցառումը հասանելի է հետևյալ հղումով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս