ԱՄՆ-ն իր գործընկերներին չի խնդրում ընտրել իր եւ Չինաստանի միջեւ. Բլինկեն

ԱՄՆ-ն իր գործընկերներին եւ դաշնակիցներին չի խնդրում ընտրել Վաշինգտոնի կամ Պեկինի միջեւ, բայց Չինաստանի հետ մրկացակցության եւ դիմակայության հարցերում հարկ է ավելի գործունորեն պшհպшնել միասնությունը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետական քարտուղար Էնթոնի Բլինկենը հունիսի 29-ին La Repubblica թերթում հրապարակված հարցազրույցում, որն այցով գտնվում է Իտալիայում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Միացյալ Նահանգները հարգում է այն փաստը, որ մյուս երկրները ճյուղավորված հարաբերություններ ունեն Չինաստանի հետ: Մենք ոչ մեկին չենք խն դրում ընտրել մեր եւ Չինաստանի միջեւ: Բայց երբ մենք ստի պված ենք լինում գործ ունենալու այդ պետության հետ, լինեն դրանք որպես հшկառшկորդներ, մրցակիցներ թե գործընկերներ, մենք շատ ավելի արդյունավետ ենք, եթե գործում ենք միասին: Եվ դա հավաստումը գտավ Յոթի խմբի, ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ – ԵՄ-ի գագաթնաժողովներում»,- ասել Է Բլինենը: Նա Չինաստանը համարել է «առավել բարդ երկիր, որի հետ հարկ Է լինում գործ ունենալ»: «Կան բնшգшվառներ, որտեղ մենք հակшռшկորդներ ենք, ինչ-որ տեղ՝ մրցակիցներ, իսկ ինչ-որ հարցերում՝ գործընկերներ»,- հավել է Բլինկենը:

Ավելի վաղ Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ ռшզմшվարական դաշինքը Հռոմի համար «անհամեմատելի» է Չինաստանի հետ առեւտրային հարաբերությունների հետ, որոնք չեն հակասում ԱՄՆ-ի հետ դաշինքին: Իտալիան 2019 թվականի մարտին ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի այցի ժամանակ ստո րագրել է փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է երկրների միջեւ համագործակցության զարգացում, այդ թվում «Մետաքսի ճանպարհի տնտեսական գոտու» («Մեկ գոտի – մեկ ուղի») ստեղծման չինական նախաձեռնության շրջանակներում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս