Պետք է արագ կերպով օրենսդրական փոփոխություններ կատարվեն քաղաքացիական զոհերին և նրանց ընտանիքներին աջակցելու համար ․Արտակ Բեգլարյան

Այժմ վերջնականացնում ենք ադրբեջանական զի նված ու ժերի կողմից սպшնվшծ քաղաքացիական անձանց վերաբերյալ հատուկ զեկույցը, որի հրապարակային տարբերակում ամփոփված կլինեն բոլոր հիմնական անձնական տվյալները, դեպքերի հակիրճ նկարագրությունները, իսկ փակ տարբերակում՝ նաև բազմաթիվ մինչմшհու ու հետմшհու լուսանկարներ:

Այս մասին գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ՝ նշելով, որ այսօր կհրապարակվի զեկույցը:

«Հուսամ՝ կհասցնենք վաղը երկու այլ զեկույցներ էլ հրապարակել՝ որպես մեր փաստահավաք գործունեության մի մասի ամփոփում:

Կուզեի այս համատեքստում հատուկ ընդգծել, որ Արցախի և Հայաստանի Հանրապետությունները պետք է արագ կերպով օրենսդրական փոփոխություններ անեն և կոնկրետ կարգավիճակ տան քաղաքացիական զոհերին և նրանց ընտանիքներին: Առ այսօր քաղաքացիական զո հերի ընտանիքների անդամները որևէ սոցիալական աջակցության ծրագրից չէին օգտվում, այնինչ նրանք ևս զո հ են գնացել հшկшռակորդի հանցագործություններին, շատերը՝ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում»,-գրել է նա:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս