Թուրքիան հրապարակել է նոր Bayraktar TB2 ԱԹՍ-ների լուսանկարները

«Բայքար» ընկերության տեխնիկական պաշտպանության պատասխանատու, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարը սոցիալական ցանցերում հրապարակել է անօդաչու թռչող նոր սարքերի Բայրաքթարների լուսանկարները։

«Թաքվիմ» լրատվական կայքի բնութագրմամբ՝ «նոր Բայրաքթար ԱԹՍ-ները իրենց տեխնիկական առանձնահատկությունների շնորհիվ համարվում են ամենալավը»։

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիայի ընթացքում լայնորեն կիրառվել է թուրքական օդուժը և զինտեխնիկան։ Ադրբեջանական կողմը լայնորեն օգտագործում է թուրքական տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես Բայրաքթար -2 հարվածային ԱԹՍ և կարգու 4-պտուտականի կվադրոկոպտերներ։ Միջազգային ճնշման արդյունքում մի քանի երկրներ հրաժարվել են Թուրքիային մատակարարել Բայրաքթար-ի պահեստամասեր՝ ընդգծելով, որ չեն ցանկանում մաս կազմել խաղաղ բնակչության դեմ իրականացվող ոճրագործությունների:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս