Ռուսաստանը այսօրվանից վերականգնում է կանոնավոր ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ռուսաստանը այսօրվանից վերականգնում է կանոնավոր ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ռուսաստանը այսօրվանից վերականգնում է կանոնավոր չվերթները Հայաստանի հետ: Այս մասին դեռ փետրվարի սկզբին հայտնել էր ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

«Որոշում է կայացվել փոխադարձ հիմունքներով 2021 թվականի փետրվարի տասնհինգից վերականգնել Հայաստանի (Մոսկվա – Երեւան, շաբաթական չորս չվերթ) հետ միջազգային ավիահաղորդակցությունը», – ասված է հաղորդագրության մեջ:

2020թվականի մարտին Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի ֆոնին դադարեցրել էր արտասահմանյան բոլոր կոմերցիոն ուղևորափոխադրումները: 2021թվականի փետրվարի 1-ից երկու երկրների միջև գործում է «Ճամփորդում եմ առանց COVID-19»-ի պիլոտային ծրագիրը, որը թույլ է տալիս Հայաստանի Հանրապետությաբ

քաղաքացիներին յոթանասուներկու ժամ առաջ հանձնած թեստի բացասական պատասխանով հատել ռուսական օդային սահմանը: ՌԴ կառավարությունը փետրվարի երեքի հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ վերականգնվում է օդային հաղորդակցությունը նաև Ադրբեջանի հետ՝ Մոսկվա-Բաքու շաբաթական երկու չվերթով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս