Արաբիան 1.6 միլիոն դոլարի գործարք է կնքել ԱՄՆ-ի հետ՝ բեն Սալմանի իմիջը բարելավելու համար

ԱՄՆ-ի պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ Սաուդյան Արաբիայի և ամերիկյան մի ընկերության միջև նոր պայմանագիր է կնքվել Սաուդյան գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի իմիջը բարելավելու և այդ կապակցությամբ գովազդային ծրագրեր իրականացնելու նպատակով:

Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը, Ամերիկյան PRIME TIME MEDIA ընկերությունը գտնվում է Մասաչուսեթսում:1.6 դոլար արժողությամբ պայմանագիրը ստորագրվել է անգլերենով գովազդային բովանդակությամբ ծրագրեր իրականացնելու և սոցիալական ցանցերում լուրեր հրապարակելու նպատակով:Ըստ հաղորդման՝ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը վերջին տարիներին ամեն ինչ արել է իր իմիջը բարելավելու համար և այդ նպատակով բարձր արժեք ունեցող պայմանագիր է կնքել ամերիկյան գովազդային ընկերության հետ:

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը բա նտարկել է Սաուդյան Արաբիայի ավելի քան 200 արքայազններին ու քաղաքական գործիչներին, իսկ կա լանավո րվածներից վերցրել է ավելի քան 100 միլիարդ դոլար:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս