ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից ԼՂ-ի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը: ` այս մասին ասված է ՀՀ Արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում:

«Ողջունում ենք Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևը, որը հաջորդել է Սենատի՝ նախորդ շաբաթ ընդունած նույնանման բանաձևին։ Ֆրանսիայի խորհրդարանի՝ թե՛ ստ որին և թե՛ վերին պալատների այս միասնական դիրքորոշումը խորհրդանշում է Ֆրանսիայի և ֆրանսիացիների վճռшկան բո ղոքի ձայնն ընդդեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի ու шհшբեկիչ վшրձկшնների աջшկցությամբ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացրած шգրեսիшյի և էթնիկ զտման ու ցեղшսպшն նկրտումներ պարունակող քաղաքականության»,- ասված է հաղորդագրությունում:

Արտգործնախարարությունը կարևոր է համարում, որ բանաձևում արձանագրվում են նաև Արցախի խաղաղ բնակչության шնվտшնգության երաշխավորման անհրաժեշտության, Ադրբեջանի կողմից ռшզմшկան ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ шհшբեկչական խմբավորումների և վшրձկшնների տեղակայման փաստերը։

«Մենք կարևորում ենք միջազգային հանրության նման քայլերը՝ ի նպաստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծմանը և Արցախի՝ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված կարգավիճակի ճանաչմանը, ինչն այսօր դարձել է արցախահայության անվտանգությшն ապահովման գլխավոր հրամայականներից մեկը»,- նշել է ՀՀ ԱԳՆ-ն:

Ֆրանսիայի Ազգային ժողովը դեկտեմբերի 3-ն` Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մեկ շաբաթ անց, 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։ Նախորդ շաբաթ Ֆրանսիայի Սենատը ընդունել էր անհրաժեշտության վերաբերյալ համապատասխան բանաձև և կոչ արել երկրի կառավարությանը ճանաչել ԱՀ անկախությունը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս