Իսրայելում ՀՀ դեսպանության հյուպատոսի պաշտոնակատարը Երուսաղեմում Իսպանիայի գլխավոր հյուպատոսին է ներկայացրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

Մարտի 12-ին Իսրայելի Պետությունում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները կատարող Նարեկ Ղազարյանը ճանաչողական հանդիպում ունեցավ Երուսաղեմում Իսպանիայի Թագավորության գլխավոր հյուպատոս Իգնասիո Գարսիա Վալդեկասասի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին օրակարգային հարցերի շուրջ: Ն. Ղազարյանը զրուցակցին ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, մասնավրապես 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը:

Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին հետագայում ևս շարունակել երկխոսությունը:

Նյութի աղբյուր՝ www.facebook.com

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս