Ադրբեջանական բանակը խորհրդայինից անցում է կատարում թուրքական մոդելի

Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, Ադրբեջանում նախատեսվող զորավարժությունները բանակը բարեփոխելու համար են: Ադրբեջանական բանակը կառուցվել է խորհրդային բանակի օրինակով, և նրանք այժմ անցել են թուրքական մոդելի: Ուստի անհրաժեշտ է վարժություններ անցկացնել:

Զարդուշտ Ալիզադեն նաև մեկնաբանել է կազմակերպչական անձնակազմի շարունակական նշանակումները. «Դա անհրաժեշտ է, և դրանում ոչ մի արտառոց բան չկա»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւի կողմից հաստատված պլանի համաձայն, մարտի 15-ից ադրբեջանական բանակում անցկացվելու են օպերատիվ-մարտավարական զորավարժություններ զորքերի տեսակների ներգրավմամբ:

Պաշտպանության նախարարի ղեկավարությամբ անցկացվելիք զորավարժություններին կմասնակցեն մինչև 10 000 զինծառայողներ, շուրջ 100 միավոր տանկեր և այլ զրա համեքենաներ, մինչև 200 տարբեր տրամաչափի հրթի ռահրետանային կայանքներ, բազմաթիվ արձակման հր թիռային համակարգեր ակա նանետեր, մինչև 30 միավոր ռա զմական ավիացիա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր տարբեր նպատակներով:

Generalnews.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս