ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի փոխվարչապետները քննարկել են ԼՂՀ-ի տրանսպորտային հաղորդակցության հարցերով ենթախմբերի ձեւավորումը

Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշում են ընդունել ստեղծել փոխադրումների եւ դրանց шնվտшնգության ապահովման, ինչպես նաեւ այլ վերшհսկողության փորձագիտական ենթախմբեր: Այս մասին Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է խմբի նիստից հետո, որի կազմում են նաեւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը եւ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կողմերը պայմանավորվեցին ստեղծել հետեւյալ փորձագիտական ենթախմբերը՝ երկաթուղային, ճանապարհային եւ համակցված փոխադրումների, փոխադրումների, այդ թվում՝ шնվտшնգության, սшհմшնային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական եւ վերահսկման այլ տեսակների ապահովման հարցերով», — ասված է Ռուսաստանի Դաշնության նախարարների կաբինետի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Ենթախմբերի կազմավորումը նախատեսվում է ավարտել մինչ փետրվարի 2-ը: Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ փորձագիտական խմբերի առաջին նիստերը պետք է տեղի ունենան մինչեւ 2021 թվականի փետրվարի 5-ը:

Որոշվել է եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումն անցկացնել Մոսկվայում: Հանդիպման օրը կհամաձայնեցվի ավելի ուշ` աշխատանքային կարգով:

news.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս