ՌԴ-ի Սամարա քաղաքում ընթացող խառը մենամա րտերի GFC տասնութ մրցաշարում Ռաֆայել Աբրահամյանն 1-ին ռաուն դում խեղ դող հնարքով հաղթել է թուրք Բատուղան Ակդումանին, որը խոստացել էր կտ րել հայ մարզիկի գլուխը:
Հայ մարզիկը փայլուն հաղթանակ տոնեց` գրեթե խեղ դելով, ոչ մի հնարավորություն չտալով մրցակցին ու նաև հաշվի չառնելով վերջինիս` մենամա րտից առաջ կատարած անհիմն հայտարարություններն այն մասին, թե գնում է Սամարա` հայի գլխի հետևից:
Անկախի հետ զրույցում Ռաֆայել Աբրահամյանը կիսվել էր իր տպավորություններով, կարևորում հաղթանակը` ասելով, որ մենամար տերից առաջ մրցահարթակ է դուրս գալիս «Արցախ» երաժշտության ներքո, որն իրեն շատ մեծ ուժ է տալիս:
Նա սոցիալական կայքի իր էջում գրել էր․ «Գնում եմ Ռուսաստան հայի գլխի հետևից»։ Սակայն մենամա րտի ժամանակ Ռաֆայել Աբրահամյանը խեղ դող հնարքի ընթացքում այնպիսի
դաս է տվել իր մրցակցին, որ խեղ դելուց փրկել են մրցավարները։ Շնորհավորում ենք Ռաֆայել Աբրահամյանին, մաղթում նորանոր նվաճումներ եւ հաղթական պահեր։
Տեսանյութը դիտեք ստորև․