19-ամյա Էդգար Սեւիկյանը նորամուտն է նշել Իսպանիայի առաջնությունում (ֆոտո)

Ռուսաստանցի կիսապաշտպան Էդգար Սեւիկյանը նորամուտն է նշել «Լեւանտեի» գլխավոր թիմում եւ Իսպանիայի առաջնությունում։

12-րդ տուրում «Լեւանտեն» տանը մրցել է «Խետաֆեի» հետ, իսկ Էդգար Սեւիկյանը փոխարինման է դուրս եկել 83-րդ րոպեին։ «Լեւանտեն» հաղթել է 3։0 հաշվով եւ 11 միավորով 17-րդ տեղում է։«Առանձնահատուկ օր, որը չեմ մոռանա երբեք։ Նորամուտս «Լեւանտեում»։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջшկցել եւ օգնել են ինձ ստանալու այսպիսի հնարավորություն։

Շնորհակալ եմ շնորհավորանքների եւ ջերմ խոսքերի համար։ Հիմա մնում է շարունակել աշխատանքը։ Առա՛ջ, «Լեւանտե»»,- Ինստագրամում գրել է Էդգար Սեւիկյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս