Գյումրին էկելտրաավտոբուսներ կունենա

Առաջիկայում Գյումրիում ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով ձեռք կբերվեն էլեկտրաավտոբուսներ: Այս մասին այսօր ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Մենք մեր քաղաքում էլեկտրաավտոբուսներ ենք ուեննալու, Եվրամիության ծրագիր ենք շահել, երեք տարում իրականացնելու ենք: Հիմա նաև մրցույթ կհայտարարենք»,- ասաց Բալասանյանը:

Նախատեսվող փոխադրամիջոցը նաև հարմարավետ է լինելու հենաշարժողական խնդի րներ ունեցողների, քայլակով, սայլակով տեղաշարժվողների համար:

«450.000 եվրոյի սահ մաններում կարող է 8 հատ ձեռք բերենք փոքրերից կամ 4 հատ մեծը գնենք: Մենք հիմա փնտրտուքի մեջ ենք, տեսնենք ինչպես կլինի, սա մեզ համար իդեալական տարբերակ է»,- տեղեկացրեց քաղաքապետը:

armtimes.com

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս