Չինաստանը պատրաստ չէ վերսկսել Boeing 737 Max-ի թռիչքները

Չինաստանը պատրաստ չէ միանալ ԱՄՆ-ին եւ թույլատրել Boeing 737 Max-ին թռիչքների վերսկսումը՝ զույգ ավիավթարների պատճառով երկու տարվա ընդհ ատումից հետո, հայտնում է AP-ն:

Չինաստանն առաջին երկիրն էր, որը 2019 թվականին ար գելեց 737 Max-ի թռիչքները՝ Ինդոնեզիայում եւ Եթովպիայում ինքնաթիռների վթшրից հետո, որոնց հետեւանքով 346 մարդ էր զո հվել: Նոյեմբերին ԱՄՆ կարգավորող մարմինները թույլ էին տվել օդանավին վերսկսել կոմերցիոն թռիչքները այն բանից հետո, երբ Boeing-ը թшրմացրեց ծրագրակազմը եւ լրացուցիչ դասընթացներ անցավ:

«Չինական կարգավորող մարմինների կողմից բարձրացված «անվտшնգության հիմնական խնդ իրները» ամբողջությամբ լուծված չեն»,- մամուլի ասուլիսում ասել է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության պետի տեղակալ Դոնգ Չժիին: Նա նշել է, որ կառուցվածքային փոփոխությունները պետք է հաստատվեն թռիչքային պիտանելիության համար, օդաչուները պետք է անցնեն «թռիչքային արդյունավետ պատրաստականություն», եւ երկու վթшրների հետաքննության եզրակացությունները պետք է հստակ լինեն:

«Տեխնիկական փորձաքննությունը դեռ չի անցել սերտիֆիկացման եւ թռիչքային փորձարկումների փուլ»,- ասել է նա:

Նյութի աղբյուր՝ news.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս