Գիտնականների միջազգային խումբը բացահայտել է «Լեոնարդո դա Վինչիի ծածկագիրը» . Ուշագրավ մանրամասներ

Միլանի Պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Պիեռ Ջորջիո Ռիգետիի գլխավորած գիտնականների միջազգային խումբը պնդում է, որ բացահայտել է Լեոնարդո դա Վինչիի ոճի գաղտնիքը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով նախագծի մասնակիցներից մեկին՝ Գլեբ Զիլբերշտեյնին, որն աշխատում է Իսրայելում:

Նրա խոսքով, Մադոննային Հիսուսի հետ պատկերող նկարներում իրերը դասավորված են շրջանով, ինչը եկել է արաբական և պարսկական ավանդույթներից և դարձել է Լեոնարդո դա Վինչիի և նրա հետևորդների գործերի տարբերիչ հատկանիշը:

«Վստահաբար կարելի է ասել, որ «դա Վինչիի այս կնիքը» յուրօրինակ տրաֆարետ է հանդիսացել նրա դպրոցի աշխատանքների համար, այսինքն՝ դարձել է «դա Վինչիի ծածկագիր»,- ասել է Զիլբերշտեյնը:

Գիտնականը պարզաբանել է, որ Կոստանդնուպոլսի անկումից հետո արևելյան մշակույթն ուժեղ ազդեցություն է ունեցել օրթոդոքսալ եկեղեցական սրբապատկերների վրա, ինչն ազդել է Վերածննդի դարաշրջանի արվեստի վրա:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս