Ծաղկաձորում ավարտվել է «ՉեսսՄուդ Օփեն» միջազգային մրցաշարը։Մրցաշարի Ա և Բ խմբերում հաղթողի կոչմանն արժանացել են հայազգի շախմատիստներ ՄԳ Մանուել Պետրոսյանը և Ալեն Գևորգյանը:
Մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սմբատ Լպուտյանը։«ՉեսսՄուդ Օփեն» շախմատի միջազգային մրցաշարն անցկացվել է Ա և Բ խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն։
Մրցաշարին մասնակցել են 11 երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Իրանի, Իրաքի, ԱՄՆ-ի, Լիտվայի, Ինդոնեզիայի շուրջ 180 շախմատիստներ, այդ թվում` 18 միջազգային գրոսմայստեր և 37 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ:Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 10 250 000 ՀՀ դրամ է: