Չինաստանից Հայաստան կհասնի թթվածնի արտադրության 4 կայան, 100 հազար քովիդի թեստ

Չինաստանից Հայաստան կհասնի թթվածնի արտադրության 4 կայան, 100 հազար քովիդի թեստ

Կարևորելով ՀՀ բոլոր քաղաքացիների առողջությունը՝ առողջապահության նախարարությունը շարունակում է կորոնավիրուսային հիվшնդության դեմ պшյքարի կարողությունների հզորացումը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Վաղն արդեն Երևան կժամանի այս տարվա մեջ վերջին բեռնատար ինքնաթիռը, որը Չինաստանից կտեղափոխի 4 մեծ թթվածնի արտադրության կայան բժշկական կենտրոնների համար, 94 անհատական թթվածնային կոնցենտրատոր, 100 000 քովիդի ախտորոշման թեստ, 200 000 նմուշառման ձողիկեր, ինչպես նաև դիմակ և արտահագուստ։

Հիշեցնեմ, որ ի թիվս այլոց, միայն այս տարի երկրի բժշկական կենտրոններում արդեն իսկ տեղադրվել են թվով 12 թթվածնի արտադրության կայան, որից 4-ը բեռնատար ինքնաթիռով Հայաստան էր տեղափոխվել 1 շաբաթ առաջ»,- հայտնել է Թորոսյանը։

Լուրեր

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս