Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Քաթարում կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններ, ինչպես նաև վերջին իրադարձությունները Ղարաբաղում, Լիբիայում և Սիրիայում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիայի Մերսին նահանգի Գյուլնարի շրջանում տրվել է «Աքքույու» ատոմակայանի 3-րդ էներգաբլոկի կառուցման մեկնարկը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել էր, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերա տեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել հենց օդանավակայանում, որտեղ ռուսական պատվիրակությունը ժամանել էր Սաուդյան Արաբիայից, իսկ թուրքականը՝ Ղրղզստանից:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս