Հայաստանն ու Իրանը մտադիր են խորшցնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում անցկացվեց բարձր տեխնոլոգիական միջոցառում, դրա շրջանակում ՝ բարձր տեխնոլոգիաներին և ստարտափերին նվիրված իրանական ցուցահանդես:

«Վերջին տարիներին Իրանից բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման տեսակարար կշիռը զգալիորեն աճել է: Մենք ցանկանում ենք խորшցնել միջազգային համագործակցությունը տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ»,- ասաց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին:

Նա կարևորեց երկու երկրների գիտնականների, ձեռներեցների, ստարտափերների համագործակցությունը, փորձի փոխանակումը, փոխադարձ ներդրումների իրականացումը: «Մենք պատրաստ ենք համագործակել Հայաստանի բուհերի, լաբորատորիաների և գիտական կենտրոնների վերազինման գործում: Կարող ենք առաջարկել իրանական լաբորատոր արտադրանքներ՝ որակյալ և մատչելի գներով, ունենք բժշկական սարքավորումներ, կապի ոլորտում արտադրանքներ, որոնք կարող ենք տրամադրել Հայաստանի համապատասխան մարմիններին»,- ասաց դեսպանն ու հավելեց, որ պատրաստ են հնարավորություն ընձեռել երկու երկրների գիտելիքահեն ընկերությունների համագործակցությունը զարգացնելու համար:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գոռ Մելիքյանը միջոցառումը լավ առիթ համարեց համատեղ ծրագրերին ուժ տալու, բարձր տեխնոլոգիական ուղղություններով համագործակցությունն ակտիվացնելու համար: ՀՀ կառավարությունը բարձր տեխնոլոգիաների զարգացումը հայտարարել է որպես առաջնահերթ ուղղություն: Չնայած դժ վարություններին՝ 2020-ին հայկական բարձր տեխնոլոգիական ընկերությունների եկամուտներն աճել են մոտ 20 տոկոսով, աճել են նաև ընկերությունների, դրանցում աշխատողների թիվը, կառավարությունը թիրшխային ծրագրերով 2021-ին կխ թանի այդ աճը: «Այսինքն՝ Հայաստանն ունի շատ մեծ պոտենցիալ՝ զարգացման ուղղությամբ, և հրավիրում ենք մեր իրանական գործընկերներին՝ մասնակցել այն գործընթացներին ծրագրերին, որ մենք իրականացնում ենք Հայաստանում: Միևնույն ժամանակ շատ հետաքրքրված եմ այն ծրագրերով, որ Իրանն է իրականացնում»,-ասաց նա:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը կարևորեց այն տեղերը գտնելը, որտեղ Իրանի և Հայաստանի ժողովուրդները կարողանում են համագործակցել, ստեղծել ավելացված արժեք և բերել համատեղ առաջնթացի: «Էկոնոմիկայի նախարարությունը համարում է, որ պետք է զգալիորեն ակտիվացնել իրանական և հայկական պատվիրակությունների փոխադարձ այցերը, որպեսզի ծանոթ լինենք միմյանց, այն ընկերություններին, որոնք գործում են մեր երկրներում և գտնենք այն կետերը, որտեղ այդ ընկերությունները կարող են համագործակցել»,-նշեց նա:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Վահան Հունանյանը վստահեցրեց, որ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը և խորшցումը, տարբեր հարթակներում համագործակցությունը Հայաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում է: «Մեր օրակարգում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում առևտրատնտեսական համագործակցության ակտիվացումը: Բայց նոր ջանքեր պետք է գործադրենք չօգտագործված հնարավորությունները կյանքի կոչելու ուղղությամբ: Այդ համատեքստում այսօրվա համաժողովը Հայաստանի և Իրանի գործարարներին հնարավորություն կտա ավելի հանգամանալից ծանոթանալ միմյանց ներդրումային հնարավորություններին և կնպաստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ կապերի հաստատմանը»,- ասաց նա ու կարծիք հայտնեց, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել բարձր տեխնոլոգիաների, գիտության և ինովացիայի ոլորտում համագործակցության զարգացմանը, քանի որ այս ոլորտներն են կանխատեսելու ամբողջ մարդկության ապագան:

Ցուցահանդեսում ներկայացվեցին Իրանի արդյունաբերության տարբեր ոլորտները, մասնավորապես՝ էներգետիկան, նանոտեխնոլոգիաների արդյունաբերությունը, բժշկական սարքավորումները, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները, դեղագործությունը, շինարարական ադյունաբերությունը և այլն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս