«Թուրքիան Պակիստանի հետ բանակցում է համատեղ կործшնիչ ու հր թիռ արտադրելու հարցում». Bloomberg

Թուրքիան բանակցություններ է վարում Պակիստանի հետ համատեղ ռшզմшկան ինքնաթիռներ ու հրթ իռներ արտադրելու համար: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է ամերիկյան «Bloomberg» պարբերականը՝ մանրամասնելով, որ 2 երկրների կառավարության ու ԶՈւ պաշտոնյաները կանոնավոր կերպով բանակցում են։ Բարձր մակարդակով վերջին բանակցությունները կայացել են հունվարին:

Նշվում է, որ այս թեմայով տեղի ունեցող կանոնավոր բանակցությունների մասին են վկայում նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հաճախակի հանդիպումները Պակիստանի պաշտոնակցի ու բարձրաստիճան ռшզմական ղեկավարության հետ, ինչպես նաև նախորդ տարի նախագահ Էրդողանի պակիստանյան այցի ընթացքում Աքարի ներկայությունը:

Ըստ աղբյուրի՝ բանակցությունների ընթացքի կամ պայմանագիր կնքելու հնարավոր ժամկետների մասին առայժմ մանրամասներ հայտնի չեն:

Նշվում է նաև, որ կո րծшնիչների համատեղ արտադրության դեպքում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան պետք է ինչ-որ չափով օգտագործի չինական տեխնոլոգիաներ, քանի որ Պակիստանն իր JF-17 կոր ծшնիչները նախագծել է Չինաստանի հետ համատեղ:

Այս պահին, սակայն, հայտնի չէ, թե արդյոք նախատեսվում է բանակցել Պեկինի հետ չինական պաշտպանական տեխնոլոգիաները ձեռք բերելու համար։

«Թուրքիան միջ ուկային տերություն հանդիսացող Պակիստանին դիտարկում որպես ռшզմավարական դաշնակից և պոտենցիալ գործընկեր իր «Siper» հեռահար ՀՕՊ համակարգերի ու «TF-X» կոր ծшնիչների նախագծերը կյանքի կոչելու համար»,- ասված է հրապարակման մեջ:

Նյութի աղբյուր՝ www.shantnews.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս