«ՆԱՏՕ-ն և Թուրքիան առաջ չեն շարժվում С-400 համակարգերի շուրջ ստեղծված կոնֆլիկտի կարգավորման հարցում». Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնել Թուրքիային ռուսական С-400 զեն  իթահրթ իռային համալիրների գնման առնչությամբ և կարծում է, որ դրանք սպшռնшլիք են հանդիսանում դաշնակից երկրների ինքնաթիռների համար: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական Suddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում:

«Ես, ինչպես և մյուս 29 դաշնակիցները, մտшհոգություն եմ հայտնել Թուրքիային՝ կապված այդ որոշման հետ: Կան այլընտրանքներ, ինչպես օրինակ՝ եվրոպական SAMP/T-System կամ ամերիկյան Patriot համակարգերը: Մենք աշխատում ենք լուծումներ գտնելու ուղղությամբ, սակայն դեռ առաջ չենք շարժվել»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

«Պարզ է այն, որ С-400-ները չեն կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի հետ, քանի որ սպшռնшլիք են մեր դաշնակիցների ինքն шթիռների համար»,- շեշտել է Ստոլտենբերգը:

Ռուսական С-400 համալիրները ձեռք բերելու պայմանագիրը Ռուսաստանն ու Թուրքիան կնքել են 2017 թվականին:

Նյութի աղբյուր՝ www.tert.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս