ԱՄՆ-ը ժամանակ է կորցնում մի ջուկային գործարքը վերականգնելու հարցում. Մահամմադ Զարիֆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երկուշաբթի ասել է, որ ԱՄՆ-ին քիչ ժամանակ է մնում միջ ուկային գործարքը վերականգնելու համար: Պատճառը Իրանում հունիսին տեղի ունենալիք նախագահական ընտրություններն են, որոնց կհետևի սպասման գրեթե վեց ամիս՝ հայտնում է Reuters-ը:

Զարիֆը զգուշացնում է, որ այդ ընթացքում կստ եղծվի այսպես կոչված «կաղ բադի կառավարություն», և խորհուրդ է տալիս ԱՄՆ-ին՝ «արագ առաջ շարժվել»:

Ելույթ ունենալով Եվրոպական քաղաքականության կենտրոնում՝ Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ ոչ մի փոփոխություն չի տեսնում Բայդենի և Թրամփի վարչակազմերի քաղաքականության միջև՝ Իրանին բանակցային սեղան վերադարձնելու հարցում: Նա ԱՄՆ-ին կոչ է արել փոխել իր ուղղությունը:

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է գործարքից, որի համաձայն Իրանը պատ ժամիջոցների չեղարկման դիմաց ընդունել է սահմանափակումներ իր միջուկային ծրագրում և նորից կիրառել պատ  ժամիջոցներ Թեհրանի նկատմամբ, վերջինն էլ պատասխանեց՝ խախ տելով գործարքի որոշ պայմաններ:

Նախագահ Ջո Բայդենը նպատակ ունի վերականգնել գործարքը, բայց Թեհրանն ու Վաշինգտոնը սպասում են, թե որ կողմը կանի առաջին քայլը:

genealnews.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս