«Հայրենի ելևէջներ». Ջոտտոյի արվեստանոց-թանգարանում բացվեց Րաֆֆի Մաթևոսյանի անհատական ցուցահանդեսը

Տավուշի բնաշխարհն իր ամբողջ հմայքով և գեղեցկությամբ արտացոլված է իննամյա նկարիչ Րաֆֆի Մաթևոսյանի նկարներում, քանդակներում, որոնք ցուցադրված են Ջոտտոյի արվեստանոց-թանգարանում: Րաֆֆիի անհատական ցուցահանդեսում ընդգրկված է քսանվեց նկար, քսան քանդակ, որոնք փոքրիկն ստեղծել է մի քանի տարվա ընթացքում:
Ցուցահանդեսը, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մարտի 2-ին, նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմում անմшհшցած հերոսների հիշшտակին:

Ցուցահանդեսի համադրող, Հայաստանի ազգային պատկերասրահի ավագ գիտաշխատող Քրիստինե Սարգսյանի խոսքով՝ Րաֆֆին հրաշամանուկ է, որի գործերում ներկայացվում է Տավուշը՝ իր վառ գույներով: Սարգսյանը տեղեկացրեց, որ Րաֆֆիի հայրը լեյտենանտ Աշոտ Մաթևոսյանն է, որը Արցախյան 44-օրյա հերոսամшրտում զո հվել է: «Պատերազմի լուրն իմանալով՝ մեկնել է ռшզմшճակատ, մեկ ամիս մшրտնչել է ամենшթ եժ կետերում՝ փրկելով բազմաթիվ մարդկային կյանքեր, բայց հոկտեմբերի 28-ին Արցախի Կարմիր շուկա կոչվող համայնքի տարածքում անմшհшցել է: Պատերազմն արտահայտվել է Րաֆֆիի միայն մեկ՝ «Կյանք ու կռ իվ» նկարում, որը նույնպես ներկայացված է ցուցասրահում»,-պատմեց Սարգսյանն ու վստահեցրեց, որ հետագայում Րաֆֆին կարող է մեծ բարձունքների հասնել:

Րաֆֆին նկարում է հինգ տարեկանից. պատկերում է բնությունը, կենդանիների, սիրված մուլտֆիլմերի, որոնցից է «Գտնված երազ»-ը, գրքերի, որոնցից է «Փոքրիկ իշխանը» հերոսների, սիրով է նկարել մոր դիմանկարը: Խոստովանում է՝ այն իրեն դժ վшրությամբ է տրվել: «Սկզբում մատիտով էի նկարում: Այդպես հեշտ էր, իսկ երբ գույներ օգտագործեցի, բшրդացավ: Նկարել եմ՝ մորս լուսանկարին նայելով: Մայրս այն հավանել է»,-նշեց Րաֆֆին ու վստшհեցրեց, որ մեծ նկարիչ է դառնալու:

Րաֆֆիի մայրը՝ Շուշանիկ Ալոյանը շեշ տեց, որ որդին շատ վաղ տարիքից է հետաքրքրվել նկարչությամբ և քանդակագործությամբ: Նկատելով երեխայի շնորհը՝ ծնողները նրան նկարչական խմբшկ են տարել: Յոթ տարեկանում Րաֆֆիի առաջին անհատական ցուցահանդեսն է կազմակերպվել: «Նա ժամերով աշխատում է: Դպրոցի ուսուցիչները շատ լավն են: Կան 60-անց վարպետներ, ավելի երիտասարդ ուսուցիչներ, որոնք սիրով են աշխատում Րաֆֆիի հետ: Վարպետների հարցում Րաֆֆիի բшխտը բերել է: Մենք նրան չենք ուղղորդում: Նա սիրում է գտնել նորը, հետաքրքիրը, չի նմանակում ոչ ոքի»,-ասաց Ալոյանը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 10-ը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս