Վրաստանի վարչապետը Զատկի տոնի առթիվ շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին

Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին առողջություն, ուրախություն և բարեկեցություն է մաղթել բոլոր նրանց, ովքեր տոնում են Սուրբ Զատիկը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է կաթոլիկ, լյութերական և Հայ առաքելական եկեղեցիների հետևորդներին Սուրբ Զատկի տոնի առթիվ:

Այս մասին վարչապետը գրել է Facebook-ի իր էջում։

«Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր տոնում են ամենագլխավոր քրիստոնեական տոնը», — գրել է Ղարիբաշվիլին:
Նա նշել է, որ պայծառ ապագայի հանդեպ հավատով այս սուրբ օրը միանում է նրանց ուրախությանը։ Վարչապետը բոլորին մաղթել է առողջություն, ուրախություն և բարեկեցություն:

Հիշեցնենք` այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը։ Զատիկ` նշանակում է զատում, բաժանում, հեռացում մե ղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ առաքելական եկեղեցու հնագույն և գլխավոր տոնն է, հինգ տաղավար տոներից մեկը։

Զատիկը շար ժական տոն է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մա րտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածում։

Նյութի աղբյուր՝ armeniasputnik.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս