Թուրքիայում Իրավիճակը Գնալով Վատանում Է. Անկարայում Արդեն Նախանշում Են Էրդողանի Իշխանության Վախ Ճանը

Արմենպրեսը գրում է․ Թուրքիայի այսօրվա վարած արտաքին եւ ներքին քաղաքականությունը կրկնում է 20-րդ դարասկզբի գործընթացները: Դիտարկելով Թուրքիայում ընթացող ներքաղաքական անցուդարձը՝ կարելի է միանշանակ կանխատեսել Էրդողանի իշխանության մոտալուտ վախ ճանը, ինչպես ժամանակին՝ երիտթուրքերինը: Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուի ներկայիս գործողությունները զարմանալի զուգադիպությամբ կրկնում են նախորդ դարասկզբին Քեմալ Աթաթուրքի գործողությունները:

Ահմեդ Դավութօղլուն սկսել է հետեւողաբար քննադատել երկրի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նրան ու իր ընտանիքին համարելով ամենամեծ աղետը, որ հասել է իր ժողովրդին։ Մեկ այլ հայտարարության մեջ Դավութօղլուն հայտարարել է. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի մեծ վտանգ է ներկայացնում աշխարհի համար, քան կորոնավիրուսի համավարակը: Եվրոպայի եւ աշխարհի համար ամենամեծ վտանգը բռնապետությունն է, որը տարածում են պոպուլիստ առաջնորդները, ինչպիսին պարոն Էրդողանն է»:

20-րդ դարի 20-ականներին նույն քաղաքականությունն էր վարում Քեմալ Աթաթուրքը՝ քննադատելով երիտթուրքերի գործողությունները: Ինչպես Աթաթուրքը, այնպես էլ Դավութօղլուն գիտակցում են ժամանակի իշխանությունների գործած վայրագությունները, նրանց մոտալուտ վախճանը եւ հնարավոր պատասխանատվությունից խուսափելու համար սկսում են քննադատել իշխանությանը, որի ակունքներում են եղել նաեւ իրենք եւ նպաստել վերջիններիս հանցագործություններին:

1918 թվականին Քեմալը Ֆեթհի Օքյարի հետ միասին տպագրում էր «Մինբեր» պարբերականը, որի հրապարակումներում երիտթուրքերին ուղղված բազմաթիվ ծանր մեղադրանքներ կային` կապված հայերի ջարդերի հետ: Աթաթուրքի խմբագրած թերթում հրապարակվող հոդվածներում գրվում էր, որ ամեն ժողովրդի մեջ էլ լինում են ծայրահեղականներ, բայց նրանց պատճառով մի ամբողջ ազգ կոտ որելն ու տեղահանելը դատապարտելի են: «Ա հաբ եկչության հետ ոչ մի կապ չունեցող հարյուր հազարավոր մարդկանց տեղահանումը եւ բռնագաղթը ստորություն չէ, բա ի՞նչ է»,- հայտարարել է Աթաթուրքը: Վերջինս լավ էր տեսնում երիտթուրքերի անկումը եւ համապատասխան հարթակ էր ստեղծում նրանցից տարանջատվելու համար, այն դեպքում, երբ եղ եռնի ողջ ժամանակահատվածում եղել էր թուրքական բանակի սպա:

Рейтинг
( 4 оценки, среднее 3.25 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս