Թուրքիայի զի-նված ուժերը սա-դրանքի են դիմել և հետևել Հունաստանի պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիասին տեղափոխող ուղղաթիռը:
Այս ամենը տեղի է ունեցել Հունաստան-Թուրքիա լարվածության համատեքստում: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, ուրբաթ օրը հունական ուղղաթիռը թռչում էր դեպի դեպի Ագեյան կղզիներից մեկը: Այդ պահին հույն օդաչուները ռադիոյով լսել էին.
«Դուք թռչում եք Անկարայի վերահսկողության տակ գտնվող տարածքում, անմիջապես փոխեք ուղղությունը»:
Այնուամենայնիվ հույն օդաչուները անտեսել են թուրք հրահանգիչների կոչը և փոխնախարարի ուղղաթիռը հասցրել կղզի:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչ ուրբաթօրյա նամազին մասնակցելը լրագրողների հետ զրույցում ասել էր.
«Սրանից հետո թող Հունաստանն իր գլխի ճարը տեսնի»: