Նշենք , որ այսօր Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն և վարչապետ Սաննա Մարինը կողմ են արտահայտվել անհապաղ անդամակցել ՆԱՏՕ-ին։
Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սպառնալիք է Ռուսաստանի համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Բացարձակ… ՆԱՏՕ-ի ընդլայնումը մեր մայրցամաքն ավելի կայուն և անվտանգ չի դարձնում»,- պարզաբանել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովին նաև հարցրել են, թե արդյոք Կրեմլը հաշվարկել է ՆԱՏՕ-ին այլ հարևան երկրների՝ որպես արձագանք Ուկրաինայում «հատուկ գործողության» միանալու ռիսկերը։ «Միշտ դիտարկվում և վերլուծվում են տարբեր տարբերակներ»,- վստահեցրել է Պեսկովը։
Նշենք , որ այսօր Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն և վարչապետ Սաննա Մարինը կողմ են արտահայտվել անհապաղ անդամակցել ՆԱՏՕ-ին։
«Ֆինլանդիան պետք է անհապաղ դիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար»,- ասվում է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոնի և վարչապետ Սաննա Մարինի տարածած հայտարարության մեջ։
Ղեկավարները հույս են հայտնել , որ ՆԱՏՕ-ին միանալու ազգային մակարդակով քայլեր կձեռնարկվեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում։