Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը , քննարկվել են հրատապ հարցեր . Մանրամասներ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում ստեղծված կացությունը։

«Հեռախոսազրույցի ընթացքում Ռեջեպ Թայիփ Էրդողանը ընդգծել է Ուկրաինայում խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը», — հաղորդում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը` հավելելով, որ Էրդողանն իր ռուսաստանցի պաշտոնակցին նաև տեղեկացրել է, որ Անկարան «համապատասխան պայմանավորվածության ձեռքբերման դեպքում պատրաստ է դերակատարություն ստանձնել այն դիտորդական մեխանիզմում, որ կարող է ստեղծվել Կիևի, Մոսկվայի և ՄԱԿ-ի միջև»։

Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն` Ռուսաստանի նախագահը Էրդողանին տեղեկացրել է, որ Մոսկվան պատրաստ է նպաստել բեռների անխափան ծովային փոխադրումների կազմակերպմանը, այդ թվում` ուկրաինական նավահանգիստներից ցորենի արտահանմանը։

Թուրքական կողմը նաև հայտնում է , որ Էրդողանը անդրադարձլ է Սիրիայում տիրող իրավիճակին։ Էրդողանը հիշեցրել է, որ YPG -PKK-ը շարունակում են հшրձшկnւմները Թուրքիայի և Սիրիայի խաղաղ բնակչության վրա։

Թուրք առաջնորդն իր ռուս գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Սիրիայում թուրքական սահմանից 30 կմ խորությամբ մաքրված գոտի չկա։ Էրդողանն ընդգծել է այս տարածքներում шնվ-տшնգnւթյшն ապահովման կարեւորությունը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս