Ռուսական զորքերը չկարողացան գրավել Կիևը երեք պատճառով՝ լոգիստիկայի հետ կապված խնդիրների, հրամանատարության և ուկրաինացիների թերագնահատման պատճառով։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի վետերան Փերի Բլեքբերնը։
«Ռուսները իսկապես մտածում էին, որ իրենց համար հեշտ քայլ կլինի և առանց մեծ դժվարությամբ կգրավեն Կիևը։ Եվ դա նրանց ճակատագրական սխալն էր։ Ուկրաինացի պաշտպանների դիմադրությունը շատ ավելի ուժեղ էր, քան նրանք սպասում էին»,- պարզաբանել է նա։
Բլեքբերնը նշել է, որ արևելյան ճակատում հակառակորդի մարտավարությունը փոխվել է։
«Հիմա արևելքում տեսնում ենք, որ փոխել է մարտավարությունը , շատ ուժեր են կուտակել և դանդաղ առաջ են գնում՝ փորձելով տեղ-տեղ հրել առաջ։ Նրանք ճկունություն չունեն, լոգիստիկայի հետ կապված խնդիրներ կան, ուստի չեն կարող արագ առաջ գնալ։ Ուկրաինան պետք է օգտվի ռուսական թույլ կողմերից»,- ընդգծել է նախկին հրամանատարը։
Ըստ ամերիկյան վետերանի «աշխարհի երկրորդ բանակը», որը համարվում է ռուսական, գտնվում է անմխիթար վիճակում.
«Նրանք դեռ կիրառում են Երկրորդ համաշխարհային պատերազմի մարտավարությունը… Ուկրաինացիները հմտորեն մանևրում են և օգտագործում ոչ տրիվիալ մարտավարություն։ Մինչ թշնամին փորձում է կռվել հին խորհրդային օրինաչափություններով… Պուտինը չի հաղթի Ուկրաինային»,- եզրափակել է Բլեքբերնը: