ԱՄՆ նախագահի վարչակազմն արձագանքել է Հայոց ցեղաս պանության վերաբերյալ հայ պատմաբանների նամակին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրասենյակն արձագանքել է հայ պատմաբանների նամակին՝ Ցեղաս պանություն եզրույթը գործածելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

«Հայոց ցեղաս պանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» խորագրով կլոր-սեղան քննարկման ժամանակ Աշոտ Մելքոնյանը հրապարակեց ԱՄՆ նախագահի վարչակազմի նամակագրության բաժնից ստացված պատասխանի բովանդակությունը:

Նամակում ԱՄՆ նախագահ Բայդենի և փոխնախագահ Հարիսի վարչակազմը, շնորհակալություն հայտնելով հայ պատմաբաններին կապ հաստատելու և տրամադրված տեղեկատվության համար, գնահատել են իրենց հետ շփվելու յուրաքանչյուր հնարավորություն:

«Մեր երկիրը բախ վում է բազմաթիվ մшրտшհրшվերների և Ձեր նմանօրինակ նամակները օգնում են մեզ՝ ավելի պարզ և լավ հասկանալու, թե Բայդեն-Հարիս վարչակազմն ինչպես կարող է օգտակար լինել Ձեզ: Մենք ուշադիր կուսումնասիրենք նամակը և կաշխատենք ընթացք տալ»,-ինչպես հայտնեց Մելքոնյանը, հայ պատմաբանների նամակին ի պատասխան՝ մասնավորապես նշված է Սպիտակ տան պատասխանում:

Մելքոնյանի հաղորդմամբ՝ Հայ պատմաբանների ընկերակցության և գիտական հանրության նամակը ԱՄՆ նախագահական նստավայր էր հասել ցեղաս պանագետ Անահիտ Խոսրոևայի ջանքերով:

Կարևորելով այն, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղաս պանության ճանաչման հարցում վճռnրnշ է նախագահի դիրքորոշումը՝ Հայ պատմաբանների ընկերակցությունն ու գիտական հանրությունը նամակ էին ուղղել Ջո Բայդենին, որպեսզի ապրիլի 24-ին ընդառաջ՝ համապատասխան հետևություններ արվեին Ցեղաս պանություն բառը գործածելու հարցում: Մելքոնյանը դիտարկմամբ՝ նամակի պատասխանից կարելի է ակնկալիքներ ունենալ, որ ԱՄՆ-ն նախագահի մակարդակով կօգտագործի Ցեղաս պանություն բառը:

Հայոց ցեղաս պանությունը ճանաչող և դшտшպшրտnղ բանաձև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել էր 2019թ. հոկտեմբերի 30-ին, իսկ Սենատը՝ 2019թ. դեկտեմբերի 12-ին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս