Թուրքիայում անհայտ անձինք վն шuել են Նոյան Տապանի փայտից պատրաստված Սուրբ Սոֆիա տաճառի դուռը . (լուսանկարներ)

Թուրքիայում վն-шuել են 2020թ. թանգարանից մզկիթի վերածված հանրահռչակ բյուզանդական Սուրբ Սոֆիա տաճարի դուռը, որը ներառվել է ՅՈՒՆՍԵՍԿՈ-ի մշակութային ժառանգության մեջ:

Այդ մասին հյատնի է դարձել այն բանից հետո, երբ մի շարք թուրք օգտատերեր լուսանկարներ են արել:

Տեղի ունեցածին դшտшպшրտել է Հունաստանի ԱԳՆ-ն որակելով այն, որպես վшն-դшլիզմի դրսևորում:

Առասպելի համաձայն՝ տաճառի դռներից մեկը պատրաստվել էր Նոյյան տապանի փայտից: Կայսերական դուռը նախատեսված էր եղել միմիայն կայսեր, նրա շքախմբի և պահшկախմբի համար։ Սա համարվում էր Սուրբ Սոֆիայի տաճարի ամենամեծ դուռը և թվագրվում է 6-րդ դարով։ Այն շուրջ 7 մետր երկարություն ունի:

Հիշեցնենք ՝ Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր , որ փոխելու է Սուրբ Սոֆիայի կարգավիճակը՝ թանգարանից վերածելով մզկիթի և նշել է, որ «մեծագույն սխալ է եղել» այն թանգարան դարձնելը։ Իբրև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված Համաշխարհային ժառանգության օբյեկտ՝ այս փոփոխությունը պետք է հաստատվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի կողմից։

2020 թվականին մայիսի 29-ին Ստամբուլի գրավման 567-րդ տարեդարձի կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարում հատվածներ է կարդացել Ղուրանից։ Այս արարքը Հունաստանի կողմից քննադատության է արժանացել։ Հունիս ամսին Թուրքիայի Կրոնական հարցերի վարչությունը հայտարարել է, որ «մենք ուրախ կլինենք բացել Սուրբ Սոֆիան երկրպագության համար» և եթե դա տեղի ունենա, ապա «մենք մեր կրոնական ծառայությունները կմատուցենք, ինչպես մյուս մզկիթներին»։

2020 թվականի հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս