Չինաստանի ՊՆ Վեյ Ֆենհեն հայտարարել է, որ հարաբերությունները գտնվում են կրիտիկական փուլում և Միացյալ Նահանգների վրա է դնում երկկողմ հարաբերությունները բարելավելու պարտականությունը.
«Չինաստանը մինչև վերջ կպայքարի Թայվանի անկախության հռչակումը կասեցնելու համար» ,- խոստացել է Չինաստանի պաշտպանության նախարարը՝ ելույթ ունենալով այլ երկրների իր գործընկերների մոտ, այդ թվում՝ Միացյալ Նահանգների:
«Մենք պայքարելու ենք ամեն գնով և պայքարելու ենք մինչև վերջ։ Սա միակ ընտրությունն է Չինաստանի համար»,- ասել է Վեյ Ֆենհեն Սինգապուրում անցկացվող Շանգրի-Լա երկխոսության անվտանգության գագաթնաժողովում, որտեղ նա Թայվանն անվանել է «առաջին հերթին Չինաստանի Թայվան»:
«Նրանք, ովքեր հետապնդում են Թայվանի անկախությունը՝ փորձելով պառ-ակտել Չինաստանը, անկասկած, նրանց ավարտ լավ չի լինի: Ոչ ոք երբեք չպետք է թերագնահատի Չինաստանի զի-նված ուժերի վճռականությունն ու կարողությունը՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը»։ , — ասել է Չինաստանի ՊՆ Վեյ Ֆենհենը: