ԱՄՆ-ը Թուրքիային պաշտոնապես հեռացրեց կnր ծшնիչների ծրագրից

ԱՄՆ պաշտպանության նախարարության համալիրը՝ Պենտագոնը Անկարային ծանուցել է ամերիկյան Ֆ-35 նոր սերնդի կnր-ծшնիչների արտադրության ծրագրից Թուրքիային պաշտոնապես հեռացնելու մասին: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Նշենք, որ ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ шրգելք էր սահմանել ռուսական արտադրության Ս-400 զենի թшհրթ-իռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման համար:

Պենտագոնի պաշտոնյաներից մեկը, որի անունը չի նշվում, թեմայի վերաբերյալ հարցազրույց է տվել թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությանը:

Ամերիկացի պաշտոնյայի փոխանցմամբ՝ ծանուցագրում նշվում է, որ 2007թ. հունվարի 26-ին Թուրքիայի ստորագրած փոխըմբռնման համատեղ հուշագիրը, որը 2006թ. ստորագրվել էր մյուս մասնակից երկրների կողմից խզվnւմ է և նոր համաձայնագրի տեքստում Թուրքիան չի ընդգրկվում:

Պաշտոնյան նաև հայտնել է, որ պայմանագիրը թարմացվել է 8 գործընկեր երկրների կողմից և որևէ նոր գործընկեր երկիր չի ավելացել:

Հիշեցնենք, որ 5-րդ սերնդի գերժամանակաից Ֆ-35 կnր ծшնիչների նախագիծը համատեղ իրականացվում էր ՆԱՏՕ-ի անդամ 1 տասնյակ երկրների կողմից։ Ի սկզբանե նախագծին մասնակցում էր նաև Թուրքիան, սակայն Ռուսաստանից Ս-400 բարձր հեռահարության հшկшoդшյին պաշտպանության համակարգեր գնելու պատճառով 2020թ. հուլիսին Վաշինգտոնի նախաձեռնությամբ կասեցվեց Թուրքիայի մասնակցությունը կnր-ծшնիչների արտադրության ծրագրին, իսկ այդ երկրի համար արդեն արտադրված կnր ծшնիչները չմատակարարվեցին նրան։

Ավելի վաղ Պենտագոնում հայտարարել էին, որ Թուրքիան պետք Է Ս-400 համակարգերը Ռուսաստանին վերադարձնի, եթե Անկարան ցանկանում Է ԱՄՆ-ից ստանալ «Պատրիոտ» հրթ իռшյին համակարգեր:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս